«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները

«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթները

Մարտի 11-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է ժամանել «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից։Դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Turkish Airlines»-ի Արևելյան Եվրոպայի երկրների գծով վաճառքի փոխտնօրեն Հուսեյն Օզբեկը, Վրաստանի և Հայաստանի գծով գլխավոր մենեջեր Քենան Ինջեն և այլ հյուրեր։Ստամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր։ Մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10-ի, իսկ հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի։

Ավիատոմսերի վերաբերյալ մանրամասները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում կամ տեղական տուրիստական գործակալություններում։

Կարդալ ավելին

Leave a comment