Հայկ Սարգսյանն առաջարկում է խաղատների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ավելացնել

Քաղաքականություն

11.03.2026 | 17:59

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանն նոր օրինագիծ է ներկայացրել, որի ընդունման դեպքում առցանց խաղատների կայքերում և հավելվածներում կլինի ինքնաարգելափակման կոճակ։

«Մարդը, ով հասկանում է, որ կախվածություն ունի, կկարողանա մեկ հպումով փակել իր հաշիվը և այլևս չխաղալ։ Ժողովուրդ ջան, ցանկանում եմ տեղեկացնել, որ ինչպես խոստացել էի, պատրաստել եմ օրենքի նախագիծ և ներկայացրել Ազգային ժողով։ Այն Ազգային ժողովում կքննարկվի ապրիլ-մայիս ամիսներին։ Ասեմ անկեղծ, հատկապես ընտրություններից առաջ, տեսնելով այսքան մարդկանց պահանջը, չեմ կարծում, որ պատգամավորները դեմ կքվեարկեն առաջարկին»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment