Որոշումն ընդունվել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարի առաջարկով:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իսպանիայի կառավարությունը հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպան Անա Մարիա Սալոմոն Պերեսին: Այս մասին ասված է երկրի ԱԳՆ հրամանագրում, որը հրապարակվել է Իսպանիայի պաշտոնական պետական տեղեկագրում:
Համաձայն փաստաթղթի՝ որոշումն ընդունվել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսի առաջարկով՝ մարտի 10-ին Նախարարների խորհրդի նիստում տեղի ունեցած քննարկումից հետո: Փաստաթուղթը ստորագրել են Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: