«Արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ ակտիվացնելու Ղարաբաղյան շարժումը»․ Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեր եկեղեցու փաստացի ղեկավարի խրախուսմամբ արքեպիսկոպոսներից մեկը շարժում էր սկսել՝ պահանջելով ոչ միայն չկատարել սահմանազատումը, այլև էապես ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ։

«Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակցող ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող այս ապատեղեկատվական արշավին, որոնք պնդում էին, որ կառավարությունը պատրաստվում է Ադրբեջանին զիջել Հայաստանի ինքնիշխան տարածքները և այնտեղ գտնվող հին եկեղեցիներն ու բնակավայրերը, դուրս եկան փողոց: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էր սա նշանակում մեր կառավարության և մեր քաղաքական թիմի համար, որը իշխանության եկավ 2018 թվականին ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում:

Եվ ինչպե՞ս լուծեցինք այս խնդիրը: Մենք խոսեցինք մեր ժողովրդի հետ, և այժմ Կիրանցում, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները դարձրել էին իրենց խորհրդանիշը՝ համոզելով մարդկանց, որ գյուղը կդատարկվի, 2024 թվականից՝ սահմանազատումից ի վեր, տների թիվը աճել է 50 տոկոսով՝ կառավարության աջակցությամբ։ Այսօր այն բացարձակապես խաղաղ, անվտանգ և գունագեղ բնակավայր է, և այնտեղի հին եկեղեցիները վերականգնվում կամ վերանորոգվում են»։

Leave a comment