«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապա

«Արևմտյան Ադրբեջանի»  համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ «Արևմտյան Զանգեզուրի»  աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումն իրենից ներկայացնում է հոգևոր վերադարձ «պատմական տարածքներ» (չակերտները-Tert.am)։ Այս մասին Ալեքբերլին հայտարարել է լրագրողներին՝ զանգեզուրյան տեղանուններին նվիրված նոր բացատրական հրատարակության շնորհանդեսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Կազմակերպության նախագահը նշել է, որ լույս տեսած աշխատությունն ունի մեծ նշանակություն «Արևմտյան Ադրբեջանի»  ուսումնասիրության համար և հանդես է գալիս որպես հերթական «ապացույց» (չակերտները-Tert.am-ից), որ «Զանգեզուրի մարզը բնիկ ադրբեջանական տարածք է» (չակերտները-Tert.am-ից)։

«Գրքում ֆիքսված են մեր բոլոր «պատմական անվանումների ճշգրիտ կոորդինատները» (չակերտները-Tert.am), որոնք «դարեր շարունակ ենթարկվել են հայկական կեղծարարության և լիակատար ոչնչացման փորձերի» (չակերտները-Tert.am)։ Բացի այդ, աշխատության մեջ նշված է դրանց աշխարհագրական տեղադիրքը և ներկայացված է ստուգաբանական բացատրությունը»,- ասել է Ալեքբերլին։

Leave a comment