«Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը»․ Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ:

«Իմ ներկայացրած դրական պատկերը ստվերվում է մեր կողքին տեղի ունեցող իրադարձություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։ Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը։ Դուք արդեն տեսել եք նաև մեր հարաբերությունների շրջանակը ԱՄՆ-ի հետ։ ԱՄէ-ն, Կատարը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։ Մենք վերջերս պատմական քայլեր ձեռնարկեցինք Սաուդյան Արաբիայի հետ. հաստատեցինք դիվանագիտական ​​հարաբերություններ։ Մենք ցավում ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի համար։ Նման միջազգային ճգնաժամի ֆոնին մենք փոքր, համեստ պետություն ենք, և կարող ենք միայն աղոթել զոհերի հոգիների համար»։

Leave a comment