Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները

Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել  Լեհաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ


ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։


Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները:


Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում Հայաստան-Լեհաստան գործընկերության խորացմանը հատկացվող կարևորությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին:

Leave a comment