Մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի փոխանցել դատապարտյալին․ Բադասյան

Մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի հանձնել Քրեկատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալին, եթե անձը պահպանի համապատասխան պահանջները և պայմանները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, մայիսի 14-ին այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության նոր կարգավորումներին։

«Քրեակատարողական հիմնարկներին վերաբերող կարգավորումներում փոփոխություն է կատարվել, ըստ որի մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի հանձնել դատապարտյալին՝ պայմանով, որ ապահովվեն բոլոր պահանջները և պայմանները։

Մնացած բոլոր կարգավորումները, թե էլէկտրոնային հաղորդագրության միջոցների վերահսկումը, թե ազատ տեղաշարժի մյուս բոլոր սահմնափակումները, թե Հայաստանի Հանրապետության մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները շարունակում են կիրառելի մնալ։

Հուսով եմ, որ այս բոլոր միջոցառումները կհասնեն նպատակին, այն է՝ վարակի տարածումը հնարավորինս կանխարգելել և հնարավորություն տալ առողջապահական մարմիններին, որպեսզի բուժումն իրականացվի հնարավորինս արդյունավետ»,- ասաց Բադասյանը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Leave a comment