Երրորդ նավն է վնասվել Հորմուզի նեղուցում

Քաղաքականություն

11.03.2026 | 14:37

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների վարչության (UKMTO) հայտարարության համաձայն՝ չորեքշաբթի Հորմուզի նեղուցում անհայտ արկը հարվածել է բեռնատար նավի, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, հաղորդում է Reuters-ը։

Նավին հարված է հասցվել Դուբայից 93 կիլոմետր հյուսիս-արևմուտք, անձնակազմն «անվտանգ և առողջ է», միջադեպը չի ազդել շրջակա միջավայրի վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄԷ ափերի մոտ հարված է ստացել մեկ այլ նավ, իսկ երկրորդը տարհանվել է Օմանից հյուսիս հարձակումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment