Մասկատ-Երևան թռիչքով 32 քաղաքացի է ՀՀ վերադարձել

Հասարակություն

11.03.2026 | 13:45

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նշվում է, որ բացի ՀՀ քաղաքացիներից, դեպի Երևան չվերթի հնարավորությունից օգտվում են նաև այլ երկրների քաղաքացիներ՝ բնակության երկիր վերադառնալու նպատակով:

Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։

«Այս ընթացքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության աջակցությունն են հայցել նաև առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներ, որոնց հետ պահպանվել է մշտական կապ՝ հրատապ հարցերը հասցեագրելու նպատակով։ Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները դեսպանության աջակցությամբ Մասկատ-Երևան չվերթով անվճար վերադարձել են ՀՀ։  Դեսպանության տվյալներով այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ»,- այս մասին ավելի վաղ հայտնել էր արտաքին գերատեսչությունը:

Leave a comment