Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել





Ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեցին Ցեղասպանության թանգարանից։

«Տնօրենն ազատման դիմում է գրել, բայց այդ մասին առայժմ որևէ իրավական ակտ չկա», – նշեցին թանգարանից՝ հավելելով, որ այլ բանավոր մեկնաբանություն չեն կարող տալ։

Նշենք՝ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ հրաժարականը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի հետ։

Ըստ նույն տեղեկությունների՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի ժպ է նշանակվել Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը, որն աշխատանքից ազատվել էր սկանդալի հետևանքով, ինչպես և գրվել էր մամուլում։

Հասմիկ Սարգսյան




դիտվել է 37 անգամ

Leave a comment