ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը զգուշացրել է Իսրայելի և Թուրքիայի միջև ապագա բախման հնարավորության մասին: Այս մասին հաղորդել է Clash Report-ը իր X սոցիալական ցանցի էջում։
Նրա խոսքով՝ դա կարող է պայմանավորված լինել Անկարայի կողմից տարածաշրջանային իսլամական դաշինքի ստեղծմամբ:
«Իսրայելը կպատասխանի, եթե կարծի, որ նման դաշինքը սպառնում է իր անվտանգությանը», – զգուշացրել է քաղաքական գործիչը։
Բենեթը կարծում է, որ Իրանի հետ կարգավորումից հետո հրեական պետության համար հաջորդ մարտահրավերը կարող է լինել Թուրքիայի ակտիվությունը Մերձավոր Արևելքում։
—00—ՄԱ