Mastercard-ը մշակում է արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված վիրտուալ C-suite (թոփ-մենեջմենթ) փոքր եւ միջին բիզնեսի համար՝ խոստանալով ռազմավարական աջակցության այնպիսի մակարդակ, որը սովորաբար հասանելի է խոշոր կորպորացիաներին, հաղորդում է Finextra-ն:
Ըստ Mastercard-ի՝ յուրաքանչյուր ԱԲ գործակալ թվային ղեկավարի դեր է կատարելու տարբեր ուղղություններով (ֆինանսներից մինչեւ անվտանգություն եւ մարքեթինգ)՝ բիզնեսի սեփականատերերին տրամադրելով առավել խորքային պատկերացում սեփական գործունեության վերաբերյալ:
Վիրտուալ թոփ-մենեջմենթը ինտեգրում է ԱԲ գործակալական վերլուծությունը հաշվապահական համակարգերի, բիզնես ծրագրակազմերի եւ բանկային հավելվածների հետ, որոնք կիրառվում են ՓՄՁ-ների կողմից:
Այնուհետեւ գործակալները շարունակաբար վերլուծում են բիզնեսի արդյունավետությունը, բացահայտում ռիսկերն ու հնարավորությունները, կանխատեսում են հավանական արդյունքները եւ առաջարկում են օպերատիվ քայլեր եւ երկարաժամկետ գործողություններ։
«Մեր նպատակն է ձեռնարկատերերին վերադարձնել իրենց ժամանակը, օգնել նրանց առավել խելամիտ որոշումներ կայացնել եւ չափելի աճի փոխակերպել նրանց հավակնությունները», – նշել է Mastercard-ի ՓՄՁ ուղղության գլոբալ ղեկավար Մարկ Բարնեթը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`