Թուրքիայի Էներգետիկայի նախարարը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումից 

Քաղաքականություն

11.03.2026 | 12:39

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել։

«Փարիզում հանդիպում ունեցանք Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդաթյանի հետ։ Մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը. այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությանը, ատոմային էներգետիկային և բնական գազին»,- նշել է Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment