Իրանը հայտնում է Մերձավոր Արևելքի ամերիկյան բազաներին «ամենաավերիչ» հարվածի մասին

Իրանը հրթիռային հարձակումներ է իրականացրել Կատարի Ալ Ուդեյդ, Քուվեյթի Քեմփ Արիֆջան և Իրաքի Հարիրի ամերիկյան բազաների վրա։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ X-ում տարածված հայտարարության մեջ, գրում է BBC-ն։

ISNA լրատվականի հաղորդագրության համաձայն՝ «զանգվածային հարձակումը» նաև ուղղված է եղել տարածաշրջանում ԱՄՆ հինգերորդ ռազմածովային նավատորմին, և որ «ԱՄՆ բանակի գործառնական ենթակառուցվածքը ոչնչացվել է»։ Առանձին գրառման մեջ սա նշվել է պատերազմի սկզբից ի վեր «ամենաավերիչ և ամենածանր գործողությունը»։

ԱՄՆ պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել հարվածները։

Իրանը հայտարարում է, որ սկսել է 35-րդ գործողությունների ալիքը։ Կատարում մի քանի ժամ առաջ կասեցվել է հարձակումը։ Սաուդյան Արաբիան խոցել է իր ռազմական ավիաբազային ուղղված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, որոնք թիրախավորում էին իր խոշոր նավթահանքը։

ԱՄԷ-ն վաղ առավոտյան հայտարարել է, որ նույնպես արձագանքում է հրթիռների արձակմանը, իսկ Բահրեյնը զգուշացրել է բնակիչներին՝ ապաստան փնտրել։

Իրանը հայտարարել է, որ կրակ է բացել տեղի ռազմական օբյեկտների և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի վրա։ Երկու երկրներն էլ չեն հաստատել այդ հաղորդագրությունները։

Մեծ Բրիտանիայի ծովային մոնիթորինգային ծառայությունը հայտնել է, որ, ենթադրաբար, անհայտ արկը հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող բեռնատար նավին։ Հրդեհ է բռնկվել, անձնակազմը տարհանվել է։

Պատերազմի սկսվելուց ի վեր Պարսից ծոցում նավերի վրա Իրանի կողմից, ենթադրաբար, 10-ից ավելի հարձակում է տեղի ունեցել։

ԱՄՆ-ը մտահոգված է, որ իրանցիները կարող են սկսել ականապատել Հորմուզի նեղուցը, ինչը նրանք արել են նախկինում, և հարձակվել են կարևորագույն ջրային անցուղու մոտ գտնվող 16 ականապատ նավակի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment