Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունների համար. Al Mayadeen

Քաղաքականություն

11.03.2026 | 11:15

Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է լիբանանյան  Al Mayadeen հեռուստաալիքը։

«Իրանի պայմաններն են՝ պատերազմի վերսկսման դեմ երաշխիքներ, միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի ստացում և փոխհատուցում»,- նշում է լրատվամիջոցը։

Իսրայելը և Միացյալ Նահանգները փետրվարի 28-ի առավոտյան հարձակվեցին Իրանի վրա՝ զանգվածային հարվածներ հասցնելով նրա տարածքում գտնվող թիրախներին։ Ռազմական գործողությունների առաջին օրը սպանվեցին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ու անվտանգության աշխատակիցներ։ Ալի Խամենեիին փոխարինելու եկավ նրա 56-ամյա որդին՝ Մոջթաբա Խամենեին։

Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment