Իրանի հետ պատերազմում 150 ամերիկացի զինվոր է վիրավորվել. Reuters

Քաղաքականություն

11.03.2026 | 10:58

ԱՄՆ-Իրան պատերազմի 10 օրերի ընթացքում վիրավորվել է 150 ամերիկացի զինծառայող, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ երկու աղբյուրի, գրում է Meduza-ն։

Reuters-ի հրապարակումից հետո տարածված հայտարարության մեջ Պենտագոնը վիրավորների թիվը գնահատել է շուրջ 140: Ռազմական գերատեսչությունը նշել է, որ նրանց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։

Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելի խոսքով՝ վիրավորներից 108-ն արդեն վերադարձել է ծառայության, ծանր վիրավոր 8 զինծառայողներ «ստանում են բժշկական օգնություն ամենաբարձր մակարդակով»։

Իրանի հետ պատերազմից ի վեր ամերիկացի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 8-ի։ Յոթի մասին հաղորդել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): CNN-ի տվյալներով՝ նրանցից վեցը զոհվել են պատերազմի սկզբում՝ Քուվեյթի քաղաքացիական նավահանգստում գտնվող ժամանակավոր օպերատիվ կենտրոնի վրա Իրանի հասցրած ուղղակի հարվածի հետևանքով։

CENTCOM-ի հաղորդմամբ՝ յոթերորդը հետագայում մահացել է մարտի 1-ին ստացած վերքերից։ Եվս մեկ զինծառայող մահացել է մարտի 6-ին՝ «բժշկական միջադեպի հետևանքով», հայտարարել է Կենտրոնական հրամանատարությունը՝ առանց մանրամասնելու միջադեպի բնույթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment