«Ավինյանի թիմը հայտնաբերեց, որ ալերգիան ոչ թե ահռելի շինարարական փոշուց է, այլ թեղու բզեզներից». Քրիստինա Վարդանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փառահեղ է ուղղակի…
     Սիրելի երևանցիներ, փաստորեն Տիգրան Ավինյանի թիմը հայտնաբերեց, որ ձեր ալերգիան ոչ թե ահռելի շինարարական փոշուց է, այլ թեղու որդերից ու բզեզներից։
     Բուժված թեղիները քոքահան արեցին, ոչնչացրեցին ստվերն ու զովը, Մոսկովյանում և Ամիրյանում հացենիներն ու ակացիաները մորթեցին, հիմա էլ մուլտիկ են նկարել, որ բոլորիդ զբաղեցնեն։
     Մտեք Երևանի քաղաքապետարանի էջ և ձեր ասելիքը փոխանցեք, թե ինչքան «երջանիկ եք» Երևանի ցախավելապատումից»:

Leave a comment