Տավուշի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան





Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Դիտավանի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 69-ամյա Մարզպետ Ա․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի և 34-ամյա Արայիկ Վ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Արայիկ Վ․-ն և «Nissan X-Trail»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 59-ամյա Արարատ Ճ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։




դիտվել է 61 անգամ