Ֆրանսիայի նախագահ. ԱՄՆ-ն փորձում է թուլացնել և իրեն ենթարկել Եվրոպան





Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում՝ հայտարարելով, որ իրենք չենք կարող ընդունել ուժեղագույնի օրենքը, և դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից աճող կատաղի մրցակցությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-Ը։

«Եվրոպան չպետք է տատանվի իր շահերը պաշտպանելու գործում և կարող է կիրառել իր տրամադրության տակ եղած գործիքները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնն իր ելույթում դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աճող կոշտ մրցակցությունը՝ ասելով, որ դրա նպատակն է թուլացնել և Միացյալ Նահանգներին ենթարկել Եվրոպան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։




դիտվել է 131 անգամ