Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

20.01.26 | 19:28






ՆԳՆ-ից հայտնում են. «Հունվարի 17-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 48-ամյա մի տղամարդ: Նա 2024 թվականի նոյեմբերի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին»։

Leave a comment