ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը, լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
Լիվիտը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ՝ «մինչև բոլոր նպատակներին հասնելը»։
«Ինչ վերաբերում է զորքերի ներկայությանը տարբեր վայրերում, նախագահը բազմիցս և իմաստուն կերպով ասել է, որ որպես գլխավոր հրամանատար՝ չի բացառում տարբերակները»,- ասել է Լևիտը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի սենատոր Ռիչարդ Բլումենտալը հայտարարել էր, որ Ամերիկան, հավանաբար, պատրաստվում է իր զորքերն իջեցնել Իրանի տարածքում։