Տեր Արտաշես Հակոբյանը հերքել է տեղեկությունը, թե ինքը միացել է Նիկոլ Փաշինյանի ու տիրադավների նախաձեռնությանը․
«Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի իբր ես միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով, ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։
Իրականում տվյալ նախաձեռնությանը միացած է այլ հոգևորական՝ նույն անուն-ազգանունը կրող մեկ այլ Տեր Արտաշես, սակայն լրատվական որոշ հարթակներ դիտավորյալ կամ անփութությամբ օգտագործել են իմ լուսանկարները, դրանով իսկ մոլորեցնելով հանրությանը։
Կրկին և հստակ արձանագրում եմ․
ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որը իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը, խաթարմանը կամ տապալմանը, անկախ նրանից՝ ինչ անվան տակ է այն ներկայացվում։
Կարևոր եմ համարում նշել, որ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնության շրջանակում հնչող բազմաթիվ հայտարարություններ և քննադատություններ կրում են բանբասանքի և ընդհանրացումների բնույթ, առանց հստակ, ճշգրիտ և հիմնավոր ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ։
Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր Հայրապետը հավատացյալ, հայրենասեր և Եկեղեցուն ու ազգին նվիրված անձ է, և նրա նկատմամբ հնչող չհիմնավորված մեղադրանքները կապ չունեն իրականության հետ։ Ես անձամբ պատիվ եմ ունեցել չորս տարի ծառայել նրա անմիջական տնօրինության ներքո:
Խորապես ցավում եմ, որ այս կեղծ հրապարակումների հետևանքով շատ ընկերներ և հավատացյալներ նեղացել են ինձանից։ Այս գրառմամբ ցանկանում եմ նաև նրանց վստահեցնել, որ ոչ մի առիթ չկա կասկածի կամ տարակուսանքի։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգվել են, կապ են հաստատել և փորձել պարզել ճշմարտությունը»։
դիտվել է 116 անգամ
Լրահոս
ՔՊ-ն դատավորներին պատժելու նախագիծ է բերել ԱԺ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համար. «Ժողովուրդ»
ՔՊ-ն խախտում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը բացառելու «ոսկե կանոնը». Ղազարյանի հայտարարագիրը
Եկեղեցու դեմ արշավը հունից հանում է նախարարներին ու մարզպետներին․ «Իրավունք»
Ով ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններին․ նախնական պատկեր. «Ժողովուրդ»
Գեներալ Արթուր Օսիպյանը դատարանում հաղթել է ՆԳՆ-ին. «Հրապարակ»
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»
Ծերացել է շատ, աչքերում խորը թախիծ կա․ ինչ վիճակում է հայրենիք վերադարձած գերին․ «Իրավունք»
Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ․ «Հրապարակ»
Ադրբեջանը զինվում է, բայց պատերազմ չի լինի. Արտաքին հետախուզությունն իրե՞ն է ծաղրում, թե՞ ժողովրդին
Անգործունակ, սակայն իրեն առատ պարգևատրող իշխանության համար բնության ամեն մարտահրավեր դառնում է չլուծվող խնդիր
Աղոթում եմ, որ Ռուբենը շուտ ազատվի․ UWC Դիլիջանի շրջանավարտի նամակը՝ Ռուբեն Վարդանյանին և Զոնաբենդին
Կապան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա
Շվեյցարիայի ողջ թեմը միասնականորեն աջակցում է Վեհափառ Հայրապետին
Երկու օր մտածելու ժամանակ են տվել, այլապես պիտի եկեղեցին ազատեն. Տեր Աբրահամը` ճնշումների մասին
Ինչ-որ մեկը պետք է դա կանգնեցներ․ Ալիևի հայտարարությունը Դավոսում
Ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության, որը իր էությամբ ուղղված է Եկեղեցու հեղինակազրկմանը․ Տեր Արտաշես Հակոբյան
Դատարանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել Սրբազանի հեռախոսային զրույցը գաղտնազերծելու փաստով
ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների ֆոնին Դանիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Գրենլանդիա
Ֆրանսիայի նախագահ. ԱՄՆ-ն փորձում է թուլացնել և իրեն ենթարկել Եվրոպան
Տավուշի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան
Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանն ու կինը դեռևս Հայաստանում են. վերջինիս վերադարձը հետաձգվել է
Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի
Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն
Բանջարաբոստանային կուլտուրան զբաղված է կուսակցական աշխատանքով, սրա նրա դեմ ստատուսներ ու հայցեր գրելով, սրա-նրա վրա ֆեյքեր քսի տալով, ատելություն տարածելով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը