Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի | ՄԱՄՈՒԼ.ամ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 10-12-ն աշխատանքային այցով մեկնելու է Չիլիի մայրաքաղաք Սանտյագո՝ չիլիական կողմի հրավերով։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը կմասնակցի Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստ Ռիստի երդմնակալության արարողությանը։

Նախատեսվում են նախագահի հանդիպումները Չիլիի բարձր ղեկավարության և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Leave a comment