Իրանին նվեր կլինի, եթե Ադրբեջանը ցամաքային գործողություն սկսի, մեծ վնաս կհասցնեն նրանց


Պատերազմի ինտենսիվությունը կարող է նվազել, Իրանի ներսում լարվածություն կհրահրեն, քանի որ ԱՄՆ-ն ու Իսրայելը վերջնանպատակին չեն կարողանում հասնել, հնարավորինս փորձում են վնասել Թեհրանին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Անցած օրերին Իսրայելի և Միացյալ Նահանգների զինված ուժերին հաջողվել է շարքից հանել Իրանի հրթիռաարձակման համակարգերը, հետախուզության կողմից հայտնաբերված կարևոր թիրախները խոցվել են։ Եթե ցամաքային գործողություններ սկսվեն, Իրանի հնարավորությունները շատ ավելի մեծ են, դրա համար Իսրայելն ու ԱՄՆ-ն չեն համարձակվում այդ քայլն անել, ճահճում են հայտնվելու, որը կարող է տասնամյակներ քաշել», – մեկնաբանեց Պետրոսյանը։

Խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ներգրավման մասին՝ արևելագետը նկատեց, որ Իրանը հասկանում է՝ խնդիրը Ադրբեջանը չէ, իրենց նվեր կլինի, եթե Ադրբեջանը որոշում կայացնի և միանա Իսրայելին, նրանց մեծ վնաս կհասցվի և կներկայացվի որպես ձեռքբերում։ Այս հարցում Թուրքիան է որոշում կայացնողը, առանց նրանց «դաբրոյի» հավանականությունը քիչ է, որ Ադրբեջանը կարող է մտնել պատերազմի մեջ։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment