Հայ Ազգային Կոնգրեսը և նրա ներկայացուցիչները կմասնակցեն ընտրություններին բացառապես սեփական ցուցակով. Զուրաբյան

 

 

ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սոցցանցի իր էջում գրել է, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելու են միայնակ կամ դաշինքով:

«ՄԱՍՆԱԿՑԵԼՈւ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ ԿԱՄ ԴԱՇԻՆՔՈՎ:

Քանի որ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ աղավաղում են ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մեր դիրքորոշումը (պրոֆեսիոնալիզմի բացակայության թե դիտավորյալ սխալ տպավորություն ստեղծելու նպատակով, կարևոր չէ), անեմ հետևյալ պարզաբանումը:

Հայ Ազգային Կոնգրեսը և նրա ներկայացուցիչները կմասնակցեն ընտրություններին ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ՑՈւՑԱԿՈՎ, լինի դա ՄԻԱՅՆԱԿ, թե´ կուսակցությունների ԴԱՇԻՆՔԻ ձևաչափով»,-նշել է Զուրաբյանը:

Leave a comment