https://arm.sputniknews.ru/20260310/bejrutin-hascvats-aviaharvatsi-zhamanak-iranci-chvors-divanaget-e-mahacel-amir-sajid-iravani-99692948.html
Բեյրութին հասցված ավիահարվածի ժամանակ իրանցի չորս դիվանագետ է մահացել. Ամիր Սայիդ Իրավանի
Բեյրութին հասցված ավիահարվածի ժամանակ իրանցի չորս դիվանագետ է մահացել. Ամիր Սայիդ Իրավանի
Sputnik Արմենիա
ՑԱԽԱԼ-ը հայտարարել էր, որ հարված է հասցրել Բեյրութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանման ուժերի լիբանանյան կորպուսի… 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T21:21+0400
2026-03-10T21:21+0400
2026-03-10T21:21+0400
լիբանան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իրանի իսլամական հանրապետություն
դիվանագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82420397_0:0:1600:901_1920x0_80_0_0_a325369f2d9cfa72e58201780deea227.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Մարտի 8-ի առավոտյան Բեյրութի (Լիբանան) վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով իրանցի 4 դիվանագետ է զոհվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։ Նրա հայտարարությունը մեջբերում է Tasnim գործակալությունը Telegram ալիքում։Հարվածը հասցվել էր Ramada հյուրանոցին։Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այդ ժամանակ հայտարարել էր, որ հարված է հասցրել Բեյրութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանման ուժերի լիբանանյան կորպուսի հրամանատարների ուղղությամբ։ Կորպուսի գործունեությունը Լիբանանում կազմակերպվել էր Իրանում ԻՀՊԿ-ի գործունեությանը զուգահեռ։Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իսրայելը նաև հարվածներ է հասցնում Լիբանանին։
լիբանան
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82420397_121:0:1544:1067_1920x0_80_0_0_38ea06fb20b471223edb0a5be4c9bbb4.jpg.webp
լիբանան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), իրանի իսլամական հանրապետություն, դիվանագետ
լիբանան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), իրանի իսլամական հանրապետություն, դիվանագետ
ՑԱԽԱԼ-ը հայտարարել էր, որ հարված է հասցրել Բեյրութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանման ուժերի լիբանանյան կորպուսի հրամանատարների ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Մարտի 8-ի առավոտյան Բեյրութի (Լիբանան) վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով իրանցի 4 դիվանագետ է զոհվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։ Նրա հայտարարությունը մեջբերում է Tasnim գործակալությունը Telegram ալիքում։
Իրավանին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Գլխավոր ասամբլեայի նախագահ Աննալենա Բերբոկին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այդ ժամանակ հայտարարել էր, որ հարված է հասցրել Բեյրութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանման ուժերի լիբանանյան կորպուսի հրամանատարների ուղղությամբ։ Կորպուսի գործունեությունը Լիբանանում կազմակերպվել էր Իրանում ԻՀՊԿ-ի գործունեությանը զուգահեռ։
Իսրայելը նաև հարվածներ է հասցնում Լիբանանին։