Այսօր՝ մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Հ․-ն ավտոմեքենա վարելիս հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող տան ցանկապատի ազբեստե թիթեղներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նա մահացել է։ Դեպքի փաստով «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։