Ազգային բարերար Սամվել Կարապետյանի աջակցությամբ տարբեր տարիների ընթացքում Գյումրիի 30-ից ավելի անօթևան ընտանիքների նվիրաբերվել են բնակարաններ

Սպասված տուն՝ երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբ։

2020 թվականի հունիսի 1-ը գյումրեցի բազմաթիվ ընտանիքներ երկար կհիշեն։ Արտյոմն ու  Մարիամն այդ օրը  վերջապես բացեցին երկար սպասված բնակարանի դուռը։ Նրանք ևս այն հազարավոր գյումրեցիներից էին, որոնց ընտանիքները անօթևան մնացին 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, բայց նրանց ու շատերի համար հույսի դուռ  բացեց ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Նրա նախաձեռնությամբ և աջակցությամբ տարբեր տարիների ընթացքում Գյումրիի 3 տասնյակից ավելի անօթևան ընտանիքների նվիրաբերվել են  բնակարաններ։ 

Այդ բնակարանները պարզապես անշարժ գույք չեն, այլ վերադարձված արժանապատվություն, անվտանգության զգացում, հավատ ապագայի նկատմամբ։

 

Leave a comment