https://arm.sputniknews.ru/20260310/mahacel-e-iranum-hh-arajin-despan-vahan-bajburdjany-99689426.html
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը
Sputnik Արմենիա
Վահան Բայբուրդյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչը։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T19:50+0400
2026-03-10T19:50+0400
2026-03-10T19:52+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99688667_0:25:882:521_1920x0_80_0_0_f3f2a159d1f2b82532ee45d8c75b2294.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. 92 տարեկանում մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը: Այս մասին հայտնում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը։Վահան Բայբուրդյանը հայտնի է առաջին հերթին իր գիտական վաստակով։ Նրա ուսումնասիրության շրջանակներն են եղել Իրանի և իրանահայության պատմությունը, մասնավորապես Նոր Ջուղայի խաղացած տնտեսական և քաղաքական դերը, թուրք-իրանական հարաբերությունները, Հայկական հարցը, հայ-քրդական հարաբերությունները և այլն։ Վահան Բայբուրդյանը Իրանի իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր առաջին դեսպանն է եղել 1992 թվականից մինչև 1998 թվականը։Բայբուրդյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 11-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված), հուղարկավորությունը` մարտի 12-ին՝ նույն վայրից։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99688667_0:0:882:661_1920x0_80_0_0_9ad3e466ee0843969481b5f6d2d37ac4.jpg.webp
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, մահ
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, մահ
Վահան Բայբուրդյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչը։
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 9-ին կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչը` ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի երկարամյա վարիչ Վահան Բայբուրդյանը։ Նրա գիտական գործունեությունը, նվիրվածությունը իրանագիտության զարգացմանը և նրա մարդկային կերպարը մեծ հետք են թողել գործընկերների, աշակերտների և գիտական հանրության մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վահան Բայբուրդյանը հայտնի է առաջին հերթին իր գիտական վաստակով։ Նրա ուսումնասիրության շրջանակներն են եղել Իրանի և իրանահայության պատմությունը, մասնավորապես Նոր Ջուղայի խաղացած տնտեսական և քաղաքական դերը, թուրք-իրանական հարաբերությունները, Հայկական հարցը, հայ-քրդական հարաբերությունները և այլն։ Վահան Բայբուրդյանը Իրանի իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր առաջին դեսպանն է եղել 1992 թվականից մինչև 1998 թվականը։
Բայբուրդյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 11-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված), հուղարկավորությունը` մարտի 12-ին՝ նույն վայրից։