Թաիլանդում մնացած Վրաստանի և ՀՀ քաղաքացիների համար մարտի 11-ին չարտերային չվերթ կիրականացվի

Քաղաքականություն

10.03.2026 | 18:55

Մարտի 11-ին ժամը 19:30-ին Բանգկոկից Թբիլիսի կմեկնի չարտերային չվերթ, որը կտեղափոխի Թաիլանդում մնացած Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» վրացական ծառայությունը։

«Վրաստանի կառավարությունը մեզ օգնեց չարտերային չվերթի թույլտվություն ստանալ։ Հայաստանի դեսպանատունը մեզ օգնում է՝ տարածելով տեղեկատվությունը։ Մեզ միացել են բազմաթիվ հայեր։ Իհարկե, մենք ուզում ենք օգնել բոլորին»,- BMG մեդիա հարթակին ասել է թռիչքի կազմակերպիչ, Wonderfly տուրիստական ​​ընկերության հիմնադիր Թամունա Բոջգուան։

Նրա խոսքով՝ արդեն գրանցվել է 100 մարդ, ևս 50 ազատ տեղ կա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment