ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը

Քաղաքականություն

10.03.2026 | 18:01

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկվել Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը:

Կարապետյանը 2019-ից առ այսօր աշխատում է Արդարադատության նախարարությունում, 2024 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը։

Նրա թեկնածությունը խորհրդարանին է առաջարկել մրցութային խորհուրդը։

Նշենք՝ այս պահին հանձնաժողովում 2 թափուր տեղ կա։ Ազգային ժողովն անդամ ընտրելու բազմաթիվ փորձեր է արել։ Օրենսդիրը հավանություն չի տվել Վահե Մկրտչյանի, Նարինե Ավետիսյանի, Մարիաննա Բաղինյանի, Տաթևիկ Բարսեղյանի, ինչպես նաև հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի թեկնածություններին։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment