Սանտյագոյում ՀՀ նախագահը կմասնակցի Չիլիի ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 10-12-ն աշխատանքային այցով գտնվելու է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում՝ չիլիական կողմի հրավերով։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը կմասնակցի Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստ Ռիստի երդմնակալության արարողությանը։

Նախատեսվում են նախագահի հանդիպումները Չիլիի բարձր ղեկավարության և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

—00—ՄԱ

Leave a comment