«Մարդիկ որտե՞ղ են պատսպարվելու անձրևից, արևից». Սոնա Աղեկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Սրանք այն մի քանիսն են այն փողոցներից, որտեղ կանգառներ չկան, մարդիկ որտե՞ղ են պատսպարվելու անձրևից, արևից…
     Տրանսպորտի գինը բարձրացնելը հեշտ է, բայց համակարգ ստեղծելը՝ դժվար։ ՔՊ-ականներ, դուք թանկացնում եք ուղեվարձը, բայց ոչինչ չեք անում, որպեսզի տրանսպորտը լինի կարգապահ, հարգալից և արժանապատիվ ծառայություն քաղաքացիների համար։
     Հարց եմ տալիս՝ ժողովուրդը ձեզ ինչպե՞ս պետք է պատասխանատվության ենթարկի, երբ մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա»:

Leave a comment