Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է նախկին վարչապետի եղբոր և եղբորորդու գործով նախաքննությունը


Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է Հովիկ Աբրահամյանի եղբոր և եղբորորդու գործով նախաքննությունը: Գործը մի դրվագով առնչվում է Արաքս գետի անմիջապես հունից ավազի արդյունահանմանը, որի հետևանքով Հայաստանի պետական սահմանի հատվածում փոխվել և ցամաքել է Արաքսի մոտ 6 կմ երկարությամբ հիմնական հունը: Մյուս դրվագը վերաբերում է Աբրահամյանի հովանավորությամբ տեղական ինքնակառավարման մարմիններից շուկայականից էապես էժան գնով կեղծ աճուրդներով անշարժ գույքեր ձեռք բերելուն:


Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում:

Դիտումների քանակ1

Leave a comment