Կատարը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները տնտեսական հետևանքներ կունենան ամբողջ աշխարհի համար։
«Էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները, որոնք արդեն տեղի են ունեցել – ընդ որում՝ երկու կողմից էլ – վտանգավոր նախադեպ են ստեղծում… դա լուրջ հետևանքների կհանգեցնի ամբողջ աշխարհում», – հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին։
Նրա խոսքով՝ Իրանն ուժեղացրել է Կատարի ենթակառուցվածքների վրա իր հարվածները։
«Քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները շարունակվում են… և մենք մերժում ենք այդ հարձակումների վերաբերյալ Իրանի ցանկացած արդարացում», – ընդգծել է ալ-Անսարին։