https://arm.sputniknews.ru/20260310/hhn-gnahatum-e-gvortsynkerneri-arajarknery-pashinjany-mvodulajin-atvomakajanneri-masin–99679188.html
ՀՀ–ն գնահատում է գործընկերների առաջարկները. Փաշինյանը` մոդուլային ատոմակայանների մասին
ՀՀ–ն գնահատում է գործընկերների առաջարկները. Փաշինյանը` մոդուլային ատոմակայանների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանն իր ուշադրությունը կենտրոնացրել է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T16:59+0400
2026-03-10T16:59+0400
2026-03-10T16:59+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99677395_0:0:1600:901_1920x0_80_0_0_a96dc16f753fddc841dd37f46d1fae72.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանն ուսումնասիրում է փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` ելույթ ունենալով Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը։«Մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես` փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ»,– ասել է Փաշինյանը։«Հայաստանն իր ուշադրությունը կենտրոնացրել է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների` փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Այսօր անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար»,– նշել է Փաշինյանը։Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորությանը։Հիշեցնենք` փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի միջուկային էներգետիկայի վերաբերյալ հուշագրի շրջանակում։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, հայտարարեց, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99677395_19:0:1440:1066_1920x0_80_0_0_0230bb856f76a5987d4305049ce8bdfb.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, ատոմակայան
հայաստան, նիկոլ փաշինյան, ատոմակայան
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանն իր ուշադրությունը կենտրոնացրել է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա։
«Մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես` փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ»,– ասել է Փաշինյանը։
«Հայաստանն իր ուշադրությունը կենտրոնացրել է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների` փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Այսօր անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար»,– նշել է Փաշինյանը։
Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորությանը։