Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ միայն մեկ հաղթող կա՝ Ռուսաստանը․ Եվրոպական խորհրդի նախագահ

Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ միայն մեկ հաղթող կա՝ Ռուսաստանը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Այն օգտվում է ուկրաինական ճակատի վրա կենտրոնացման նվազեցումից, քանի որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում», – ասել է նա Կոշտան դեսպանների համաժողովում։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «մարտահրավեր է նետում» կանոնների վրա հիմնված միջազգային կարգին։

«Իրավունքները և ազատությունները չեն կարող ձեռք բերվել ռումբերով։ Դրանք պաշտպանված են միայն միջազգային իրավունքով։ Մենք պետք է խուսափենք հետագա սրացումից։ Իրադարձությունների ներկայիս ընթացքը սպառնում է Մերձավոր Արևելքին, Եվրոպային և դրանից դուրս», – ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

«Մենք գիտենք նոր իրականությունը, որտեղ Ռուսաստանը քանդում է խաղաղությունը, Չինաստանը խաթարում է առևտուրը, իսկ Միացյալ Նահանգները մարտահրավեր է նետում կանոնների վրա հիմնված միջազգային կարգին», – ասել է Կոշտան։

Նա նաև ընդգծել է Մերձավոր Արևելքի բոլոր կողմերի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը։

Leave a comment