Մեկ զանգ, արագ արձագանք․ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն
Օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն և լիարժեք՝ ապահովելով արագ, արդյունավետ և համակարգված արձագանք։Կենտրոնի ձևավորումը պարզապես հեռախոսահամարի փոփոխություն չէ․ այն արագ արձագանքման և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված նոր կոնցեպտուալ մոտեցում է։Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանի խոսքով՝ կենտրոնի հիմնական սկզբունքը «Մեկ զանգ, արագ արձագանքն» է։«Կենտրոնի խնդիրն է ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել արձագանքման ժամանակը և նպաստել քաղաքացիների անվտանգության բարձրացմանը»,- նշել է Այվազյանը։Նոր մշակույթ՝ քաղաքացիակենտրոն սպասարկմամբՆոր մոտեցումը միայն տեխնիկական միավորում չէ։ Այն ուղղված է արձագանքման մշակույթի ձևավորմանը՝ ժամանակակից լուծումների կիրառմամբ և քաղաքացիակենտրոն սպասարկման ապահովմամբ։112 հեռախոսահամարին զանգահարելով՝ քաղաքացիները մեկ զանգով կարող են կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումը դառնում է ավելի արագ և արդյունավետ։Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ ուշադրության կենտրոնում են անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը և քաղաքացիների նկատմամբ հարգալից ու պատասխանատու վերաբերմունքը։«Յուրաքանչյուր զանգին պատշաճ արձագանքելը մեր հանձնառությունն է, և կենտրոնի անձնակազմը պատրաստ է լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրները»,- ընդգծել է նա։Հետագա ինտեգրում
Իրականացված բարեփոխումները հիմք են ստեղծել, որպեսզի հաջորդ տարվանից հնարավոր լինի նաև շտապօգնության կանչերի ինտեգրումը 112 համակարգում՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն և համակարգված արձագանք։