Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների 90%-ը ավարտված է


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն այցելել է Տավուշի մարզ և ծանոթացել Հախումի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքին։


 


39մ երկարություն ունեցող երկաթյա կոնստրուկցիաներով կամրջի տեղադրման աշխատանքների մոտ 90 տոկոսն ավարտված է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


 


Նշենք, որ կամրջի հարևանությամբ իրականացվում են աշխատանքներ նույն կոնստուկցիայով երկրորդ կամրջի տեղադրման ուղղությամբ։


 


 

Դիտումների քանակ22

Leave a comment