Դատապարտյալը հեռախոսները թաքցրել է կոշիկում և հյութի տարայում


Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ծառայողները մարտի 09-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված դատապարտյալին:


ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ արդյունքում՝ նրա կոշիկի ներբանի տակից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, ևս մեկ բջջային հեռախոս հայտնաբերվել է անձնական իրերի մեջ առկա բնական հյութի տարայի միջից:


Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Դիտումների քանակ6

Leave a comment