Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Հաքան Ֆիդանը Արաղչիին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքը խախտելը անընդունելի է։
Արաղչին իր հերթին նշել է, որ Թուրքիայի օդային տարածքը խոցող հրթիռները չեն պատկանում Իրանին, և այդ հարցի շուրջ լայնածավալ հետաքննություն կանցկացվի։