Քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ընթացիկ խնդիրները․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ

Քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ընթացիկ խնդիրները․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով կայունության, խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված մոտեցումները։

Leave a comment