Պապիկյանը էնտուզիազմով թող փորձի փաստերով հերքել, որ 2025թ-ին Ադրբեջանը չի ներխուժել ՀՀ տարածք. Նարեկ Պարոնյան

«Մեր այստեղ այցի պատճառը շատ պարզ է, հերթական խաբեությունն է, հերթական զիջումները և տարածքի զավթումներն են, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից»,-ՊՆ-ի դիմաց հայտնել է «Միասնության թևեր» քաղաքական միավորման ներկայացուցիչ Նարեկ Պարոնյանը։

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ասուլիս հրավիրեց և այնտեղ ներկայացրեց, որ Ադրբեջանն իրականացրել է հերթական ներխուժումները Հայաստանի սուվերեն տարածք, ի հակառակ Նիկոլ Փաշինյանի և գործող վարչակարգի կեղծ և սուտ պնդումներին։

«Մենք ունենք երկարատև ուսումնասիրությունների արդյունք հանդիսացող փորձագետների հստակ փաստեր, նաև արբանյակային լուսանկարներ, որտեղից շատ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ են արել ադրբեջանցիները»,-ասել է Պարոնյանը, նշելով, որ պատրաստվում է այդ փաստաթղթերը հանձնել ՊՆ-ին՝ նախարարից պարզաբանում պահանջելով, թե ինչու են նրանք հերթական անգամ խաբել և ստել  հանրությանը, չեն ասել, որ Արդրբեջանը ներխուժում է իրականացրել։

Նա հավելել է, որ Վարդենիսի տարածաշրջանում 2025 թվականի հուլիսի ընթացքում տեղի է ունեցել դիրքային առաջխաղացումներ, ինչի հետևանքով Սոթքի հանքն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական դիտարկման տակ, ինչպես նաև Կութ գյուղը և Վարդենիսի շրջանի բոլոր գյուղերը. ճանապարհները գտնվում են Ադրբեջանական ԶՈՒ-ի դիտարկման տակ։

«Ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել, ՀՀ-ի սուվերեն տարածքում դիրքեր են կառուցել, ամրաշինական աշխատանքներ են տեղի ունեցել, ականանետերի և այլ ռազմատեսակների խրամատներ են փորվել և այդ դիրքերից նրանք ամբողջովին վերահսկում են ամբողջ տարածաշրջանը»,-ասել է Նարեկ Պարոնյանը և հավելել. «Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի այն սուտը, թե ՀՀ-ն 2025 թվականին տարածքներ չի կորցրել, մեր այս հստակ բացահայտումներով հերքվում է։ 2025 թվականին Հայաստանն ունեցել է տարածքային կորուստներ, թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում»։

Պարոնյանը նշել է, որ այդ փաստաթղթերն ուղղակի ցույց են տալիս, որ ադրբեջանցիները կտոր-կտրո ներխուժում է Հայաստան։ Նա նկատել է, որ դրանից հետո իշխանությունները լկտի ձևով արձագանքել են, փոխանակ փաստերով պատասխանեն։

Նշելով, որ Սուրեն Պապիկյանը չի կարող բերել ոչ մի փաստ, որը հերքի այն՝ Նարեկ Պարոնյանը հավելել է. «Սուրեն Պապիկյանը չի կարող բերել ոչ մի փաստ, որը հերքի սա։ Նույն էնտուզիազմով, որով ավտոբուսում կարկանդակ էր ուտում Նիկոլ Փաշինյանի հետ, նույն էնտուզիազմով թող փորձի փաստերով հերքել»,-ասաց Պարոնյանը։

Նա ՊՆ ներկայացուցչին փոխանցել է ադրբեջանական ներխուժման արբանյակային լուսանկարները և կորդինատները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment