Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բաժանորդագրվել

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է վստահված գույքը հափշտակելուն դրդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես Սաշիկ Սարգսյան. խմբ.) նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել է հետախուզում»,- հայտնեցին դատախազությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաքննական մարմինը փետրվարի 24–ին միջնորդել է դատարանին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառել։

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը` Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար էր։ Մեղադրանքի համաձայն` նա 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը` իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։

Leave a comment