Փետրվարին Հայաստան է այցելել ավելի քան 121 հազար զբոսաշրջիկ

Փետրվարին Հայաստան է այցելել ավելի քան 121 հազար զբոսաշրջիկ

2026 թվականի փետրվարին Հայաստան է այցելել 121,285 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 117,372։ Այսպիսով, արձանագրվել է աճ։2026 թվականի փետրվարին առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են՝

Ռուսաստանից՝ 37%,

Վրաստանից՝ 14%,

Իրանից՝ 8%։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության 2026-2030 թվականների զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի։

Կարդալ ավելին

Leave a comment