«Ամբաստանյալը մահացած է եղել կալանքի սանկցիայից մի քանի օր առաջ, բայց դա պարզվել է 4 ամիս հետո». Սամսոն Գրիգորյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պատմեմ, չեք հավատալու, բայց մեկ ա՝ պիտի պատմեմ։
     Մեր աշխատակիցը տաքսիում մոռանում ա պայուսակը՝ մեջը բանկային քարտեր, գումար և այլն։ Տաքսու վարորդը քարտերն ու գումարը վայելում ա ըստ իր պահանջների։
     Դիմում ա ոստիկանություն, հանցագործին գտնում են, քննությունն ավարտվում ա, դատախազությունը կալանքի սանկցիա է տալիս, դատը գնում ա…
     Երեք դատական նիստ ա լինում, երեքին էլ ամբաստանյալը չի ներկայանում, այսօրվա նիստին պարզվում ա, որ ամբաստանյալն արդեն 4 ամիս ՄԱՀԱՑԱԾ ա։
     Ինքը մահացած ա եղել կալանքի սանկցիայից մի քանի օր առաջ։
     Թաքնված չի եղել, փախուստի մեջ չի եղել, բնակության վայրը հայտնի ա եղել։
     Սրանից հետո իրավական համակարգից չփորձեք բողոքել, ձեր պատմությունների մեջ արդարադատության համակարգի մանր ու միջին կիքսերից խոսել․․․
     Ես գնամ մի անկյունում սատկեմ խնդալուց, պակա»։

Leave a comment