Brent նավթի գինը իջել է միչև 89 դոլար

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Brent տեսակի նավթի գինը իջել է 90 դոլարից ցածր։ Այն Մոսկվայի ժամանակով ժամը 22:15-ի սահմաններում եղել է 99 դոլար, իսկ 22:30-ի սահմաններում նվազել է մինչև 83.92 դոլար։ Ավելի ուշ գինը փոխվել է և հասել 88.59 դոլարի։

Նավթի ֆյուչերսները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքի խոշոր արտադրողները կրճատել են արտադրությունը՝ Հորմուզի նեղուցի շարունակական փակման պատճառով։

Քուվեյթը և Սաուդյան Արաբիան հայտարարել են կրճատումների մասին, բայց չեն նշել ծավալը, մինչդեռ Իրաքի արտադրությունը, ըստ տեղեկությունների, նվազել է 70%-ով։

Leave a comment