«ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ հարվածները Չինաստանի համար վերածվել են ուսումնասիրությունների «լաբորատորիայի»». Ռոբերտ Բարսեղյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Օգտատեր Ռոբերտ Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները Չինաստանի համար վերածվել են ռազմական հետախուզական ուսումնասիրությունների յուրատեսակ «լաբորատորիայի»։
     Ավելի քան 300 Jilin-1 արբանյակներ վայրկյան առ վայրկյան արձանագրում են գործողությունների գրեթե բոլոր մանրամասները՝ սկսած զինամթերքի բեռնավորումից մինչև հրթիռների թռիչքային ուղիների ֆիքսումը։
     Այս կերպ Չինաստանը փաստացի ձևավորում է տվյալների լայնածավալ բազա՝ վերլուծելով ԱՄՆ ռազմական դոկտրինի գործնական կիրառումը, այդ թվում՝ վառելիքի լիցքավորման ժամանակային միջակայքերը, հարվածների կազմակերպման մեխանիզմները և հակաօդային պաշտպանության արձագանքման գործընթացները։
     Փորձագետների կարծիքով՝ այս տվյալները կարող են Չինաստանին տալ առավելություն ռազմական հետազոտությունների և նոր տեխնոլոգիաների մշակման ոլորտում, որը կարող է պահպանվել տասնամյակներ։
     ԱՄՆ-ի ռազմական տակտիկան մանրակրկիտ ուսումնասիրվում է»:

Leave a comment