Իրանը հարձակվել է Իսրայելի վրա նոր հոգևոր առաջնորդի ընտրությունից հետո


Իրանը Մոջթաբա Խամենեիին երկրի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակելուց անմիջապես հետո հրթիռային հարված է հասցրել Իսրայելին:


Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի կենտրոնական և հյուսիսային շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը: Իսրայելական Magen David Adom շտապօգնության ծառայության տվյալներով՝ իրանական հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է մոտ 20 մարդ:


Իրանը հարձակվել է նաև Բահրեյնի վրա՝ վնասելով խոշոր նավթավերամշակման գործարանը։


Իսրայելական բանակն էլ մարտի 9-ին հայտարարել էր Կենտրոնական Իրանում «իրանական ենթակառուցվածքներին ավիահարվածների հերթական ալիքի» մեկնարկի մասին: Հարվածներն ուղղված էին ներքին անվտանգության մարմինների և «Բասիջի» կազմավորման հրամանատարական կենտրոնների դեմ, որոնք հայտնի են Իրանի ներսում բողոքի ակցիաների ճնշմամբ: Բացի այդ, գնդակոծության են ենթարկվել հրթիռային արձակման կայանքներն ու հրթիռային շարժիչների արտադրության գործարանը:

Leave a comment